Asbarez Armenian
ԳԻՐ ՈՒ ԳԻԾ
ՄԵՐ ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐԸ- Արաքս Վարդերեսեան «Այստեղ Ես Աւելի Շատ Եմ Փնտռում Իմ Ինքնութիւնը»
Վարեց՝ ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
Դեկտեմբերի 13ին «Նոքիա» թատերասրահում կայացած «Armenian Music & M/Club» մրցանակաբաշխութեան ժամանակ, «Չարի Վերջը» ձայնասկաւառակը արժանացաւ «Լաւագոյն մանկական ալպոմ» մրցանակի: Յովհաննէս Թումանեանի հեքիաթի մոտիւներով Արաքս Վարդերեսեանի հեղինակած «միւզիքըլ»ի (երաժշտական) կատարողները Սրբոց Նահատակած ՀՕՄի «Աշխէն Փիլաւեան» մանկամսուրի չորսամեայ սաներն են: Միւզիքըլը, որ նախատեսուած է եղել դպրոցի աւարտական միջոցառման համար, դարձել է մեր մանուկների սիրուած ձայնասկաւառակը, տարածուել դպրոցներում ու մանկապարտէզներում: Մեր հարցազրոյցը միւզիքըլի եւ բեմականացման հեղինակ,  Սրբոց Նահատակած ՀՕՄի «Աշխէն Փիլաւչեան» մանկամսուրի երաժշտութեան ուսուցչուհի Արաքս Վարդերեսեանի հետ է:
- Ինչպէ՞ս առաջ եկաւ ձայնասկաւառակի թողարկման գաղափարը:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Արդէն երրորդ տարին է ինչ աշխատում եմ Սրբոց Նահատակած ՀՕՄի «Աշխէն Փիլաւչեան» մանկամսուրում: Առաջին տարին էր եւ տարեվերջի հանդէս էինք պատրաստում: Ունէինք երեք եւ չորս տարեկանի երեխաներ: Պէտք է հեքիաթ ընտրէինք: Կարեւոր էր, որ կարողանանք բոլոր երեխաներին զբաղեցնել, այսինքն, հեքիաթը պէտք է շատ կերպարներ ունենար: Որոշուեց «Չարի Վերջը»:
Դեկտեմբեր, Յունուար ամիսներին ես պատրաստեցի միւզիքլը: Սա իմ առաջին մանկական ստեղծագործութիւնն էր: Իսկ այս ամէն ինչի հեղինակը տնօրէն Վեհիկ Գաբրիէլեանն էր. եթէ նա մեր մէջքին չկանգնէր, նախագիծը չէր իրականանայ: Եթէ ես անվախ նետուեցի այս գործին, նա էլ անվախ կանգնեց իմ մէջքին:
- Այս ասպարէզում սա ձեր առաջին փորձն էր, ինչպէ՞ս կողմնորոշուեցիք թէ ինչպէս աշխատէք՝ նման արդիւնք ստանալու համար:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Յունուարից մինչեւ Յունիս ժամանակ ունէինք. այնպէս արագ ենք աշխատել, եւ նորից եմ կրկնում, եթէ չլինէր ուսուցիչների օգնութիւնը, ծնողների աջակցութիւնը, ես մենակ ոչինչ չէի կարող անել: Տնօրէն Վեհիկ Գաբրիէլեանը իր վրայ վերցրեց բոլոր կազմակերպչական հարցերը:
- Գործը սկսելուց առաջ պատկերացնո՞ւմ էինք դժուարութիւնները:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Հետաքրքիր է, մենք աշխատում էին չորս տարեկանների հետ, եւ չէինք էլ պատկերացնում երեխաներն ինչի՛ են ընդունակ: Երգելուց բացի, մենք պէտք է նրանց պատրաստենիք բեմական արուեստին: Անկանխատեսելի դժուարութիւններ կային: Հետաքրքիր է, որ տաս երեխայից ինը մեզ պահանջուող տաղանդն ունէր: Ինչքա՛ն էլ երգը բարդ է, բայց կատարել են երեխաները: Երեւի թէ կարեւորը ուսուցման ձեւն էր:
- Որո՞նք էին ամենամեծ դժուարութիւնները:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Դա անհատական գործ չէր, սա խմբակային աշխատանք էր, եւ բաւական դժուար աշխատանք էր դա, քանի որ մենք խօսում ենք չորս տարեկանի մասին: Շատերը դեռ թոթովում էին: Ամենամեծ դժուարութիւնը ձայնագրման ստուդիայում էր: Երեխաները այստեղ սկսեցին լաց լինել, անսովոր վիճակ էր ու հրաժարւում էին երգել: Ժամեր շարունակ աշխատել ենք իւրաքանչիւր երեխայի հետ, որեւէ ձեւով նրանց ոգեւորելով, ասենք՝ պաղպաղակով, փուչիկով: Շատ տարօրինակ էր, երբ յաջորդ օրն եկան, կարծես աւելի պատրաստ էին եւ երգչախմբի հատուածն աւարտեցինք: Ես հասկացայ, որ մենք չորս տարեկանին կեանքում վստահել էինք մի բան, զոր կարող էին  տասնչորս տարեկանում էլ արդիւնքի չհասնել: Խմբակային երգի ժամամակ երբ ասում էի՝ մօտեցէ՛ք իրար, այնպէս պրոֆեսէօնալ ձեւով էին մօտենում, որ այսքան տարուան երաժիշտ ու արուեստագէտ լինելով՝ ինձ հիացնում էին:
- Մենք թերագնահատո՞ւմ ենք երեխաներին:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Շատերն էին ասում, որ շատ բարդ է, չենք կարող արդիւնքի հասնել: Բայց ես համոզուած էի, որ եթէ երեխան ունի տաղանդի որոշակի դրսեւորումներ, ապա կարող ես նպատակիդ հասնել: Մանկամսուրի երեխաների մեծ մասը տարբեր ազգութեան ծնողների երեխաներ են: Այս երեխաներին մենք հրամցրել էինք հանճարեղ Յովհաննէս Թումանեան, որի մասին կարող էին երբե՛ք չիմանալ: Իրենք էլ կատարել էին՝ իմանալով, որ շատ լաւ են կատարել: Իրենց մանկական բնազդով, ներքին զգացողութեամբ հասկացել էին, որ հսկայ գործ են արել: Եւ մինչեւ հիմա էլ սպասում են նոր աշխատանքի:
- Ինչքանո՞վ էք կարեւորում այս աշխատանքը երեխաների համար:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Սա բարոյահոգեբանական, ազգային, հայեցի դաստիարակութեան գործում հսկայական աշխատանք էր: Միւզիըքլը գրուեց ժամանակակակից ոճի մէջ, երեխաների այսօրուան լեզուով: Զգացին ազգային տարրը, ծանօթացան հայկական ժողովրդական պարերի ու ազգային գործիքների հետ: Սա նաեւ հայ-ամերիկեան գործ է, որը նոյնպէս շատ կարեւոր է:
- Որեւէ առնչութիւն կա՞յ, որ դուք Armenian Music Awards-ի ժիւրիի անդամ էք, եւ սկաւառակը ներկայացուեց մրցանակի:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- «Չարի Վերջը»ն մրցանակի ներկայացնելը իմ նախաձեռնութիւնը չէր: Այստեղ իմ աշխատանքը չէ, որ գնահատւում է, այլ՝ երեխաներինը: Ամէն մի երեխայի ուրախութեան հետ աշխարհ չեմ փոխի: Այս անուանակարգում մրցանակի ներկայացուած մանկական շատ հրաշալի ալպոմեր կային՝ մեծ մասը Հայաստանից: «Չարի Վերջը» միակ ալպոմն էր, որ չորս տարեկանը ինքը կատարել էր մանկական ստեղծագործութիւն: Երբ դպրոցում իմացան, որ «Չարի Վերջը» մրցանակ է ստացել, անչափ ուրախացան եւ դա ամենամեծ շնորհակալութիւն էր չորս տարեկան երեխաներին:
- Լոս Անճելըսում այս տարի կարեւոր իրադարձութիւն էր «Armenian Music & M/Club» մրցանակբաշխութիւնը: Դուք ինչպէ՞ս էք գնահատում այս միջոցառումը:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Սրանք առանձին-առանձին արդէն մի ահռելի նախագծեր են: Մի երգչի համերգն արդէն հսկակայան աշխատանք է: Եւ արդէն կարելի է պատկերացնել, թէ այս մրցանակաբաշխութիւնը ի՛նչ դժուարութիւնների հետ է կապուած: Մենք գործ ունէինք տարբեր ժանրերում ստեղծագործող արուեստագէտների հետ: Իսկ ամենակարեւորը, որ մենք վերջ ի վերջոյ իրագործում ենք՝ դա համախմբումն է: Ո՞վ կ՛երազէր, երբ քսան-քսանհինգ տարի առաջ, երբ չունէինք հեռուստածրագրեր, բաւարարւում էինք յատուկ թերթերով, այսօր կարող ենք շքեղ համերգ ունենալ «Նոքիա»ում՝ Լոս Անճելըսի ամենամեծ դահլիճում: Մրցանակաբաշխութիւնը մեծ թուով արուեստագէտների հիւրընկալեց: Յաջորդ տարիների ընթացքում ես վստահ եմ, որ  աւելի մեծ արդիւնքների կը հասնենք:
- Ի՞նչ ծրագրեր ունէք առաջիկայում:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- «Չարի Վերջը» միւզիքըլի յաղթանակը ոգեւորիչ էր. կը սկսենք նոր միւզիքըլի աշխատնքները: Ես էլ չեմ մոռանում երգչուհու իմ գործունէութիւնը: Պատրաստում եմ համերգային ծրագիր, ուր հիմնականում ընդգրկուած են իմ հեղինակած հին ու նոր երգերը: Կան նաեւ ճանաչում գտած ու սիրուած երգեր, որոնք ինձ համար շատ հարազատ են:
- Կարծում եմ, որ հայ երգը յատուկ խորհուրդ ունի հայապահպանման գործում: Այսպէ՞ս է:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Հեշտ չէ հայ մնալ, պահպանել արմատները այսքան մեծ խառնարանի մէջ: Մարդն ինքն է փորձում վերգտնել իր էութիւնը: Դու կարող ես հրաշալի ամերիկեան քաղաքացի լինել եւ պահպանել քո արմատները, իսկ մեր ազգի համար դա աւելի՛ կարեւոր է: Ամենափոքր հային անգամ իրաւունք չունենք կորցնելու: Իսկ ինքնագտնումի գլխաւոր ճանապարհը հայկական անուն ունենալն է: Ցաւօք սրտի, յատկապէս դպրոցում, երեխաների իննսունինը տոկոսը ունի օտար անուն: Ծնողներն անտեսում են հիանալի հայկական անունները: Հայկական անունից սկսեալ, թէ  նահապետական սովորութիւներից, երգից կամ ընտանեկան դաստիարակութիւնից, դրանք բոլորն էլ հայապահպանման ճանապարհներն են:
Ձայնասկաւառակը կարելի է ձեռք բերել՝ զանգահարելով (818) 892-9540 հեռախօսահամարով:
Անահիտ Սարեանի Եւ Ժանէթ Միրզայեանի Ի Պատիւ
ԿԼԵՆՏԷՅԼ.- Հայաստանի եւ Արցախի դպրոցներուն օժանդակութիւններ տրամադրող Միացեալ Նահանգներու Հայ վարժարանի հիմնարկը Յունուար 24ին, ՀՄԸՄ «Արարատ»ի սրահին մէջ տեղի ունեցած հաւաքոյթի մը ընթացքին պատուած է իր վարչութեան երկարամեայ անդամներ Անահիտ Սարեանն ու Ժանէթ Միրզայեանը՝ իրենց արժէքաւոր ներդրումին համար:
Ձեռնարկին ընթացքին, վարչութեան ատենապետ Արմէն Աբրահամեանը տեղեկութիւններ փոխանցեց անցեալ տարուան ընթացքին իրականացած ծրագիրներուն մասին, որոնց շարքին էր Օննիկ եւ Մարիէթ Մուրատեաններու նուիրատուութեան շնորհիւ՝ Արմաւիրի երկու վարժարաններուն նոր սարքաւորումներու առաքումը: Ան աւելցուց, թէ 2009ին վեց գիւղերու վարժարաններուն տրամադրուած է երկու աթոռնոց 411 գրասեղաններ, նաեւ ուսուցիչներու յատուկ 58 գրասեղաններ ու աթոռներ:
2003ին հիմնուած Հայ վարժարանի հիմնարկը ոչ շահաբեր միութիւն մըն է, որ Հայաստանի եւ Արցախի շուրջ 200 դպրոցներու ցարդ տրամադրած է 9000 կահկարասիներ: Անոր գործունէութեան մասին յաւելեալ տեղեկութեանց համար, այցելել www.armeniaschoolfoundation.org համացանցային կայքը:
ՀԵԴի Երիտասարդական Ջոկատներուն Մաս Կազմելու Առիթ
ԿԼԵՆՏԷՅԼ.- Ինչպէս անցեալին, այս տարի եւս Արեւմտեան Ամերիկայի ՀԵԴն, Հայաստանի Գիւմրի քաղաքին մէջ պիտի իրականացնէ իր Երիտասարդական ջոկատներ ծրագիրը, որուն կրնան մասնակցիլ 18 տարիքը բոլորած երիտասարդ-երիտասարդուհիներ: Դիմումները ներկայացնելու պայմանաժամն է Ապրիլ 12ը:
15 տարի առաջ սկսած սոյն ծրագիրի դիմումնագիրներուն համար, այցելել www.ayfwest.org/youthcorps համացանցային կայքէջը, իսկ յաւելեալ տեղեկութեանց համար, դիմել (818) 507-1933 թիւին, կամ youthcorps@ayfwest.org հասցէին:
Նշենք, որ անցեալ տարուան ծրագիրին մասին յօդուած մը տպուած էր ՀԵԴի պաշտօնաթերթ «Հայդուկ»ի վերջին թիւին մէջ, զոր կարելի է կարդալ՝ այցելելով Haytoug.org համացանցային կայքը:
Երիտասարդական ջոկատներու ծրագիրին մասնակիցները պիտի կազմակերպեն ու իրագործեն պատանիներու եւ երիտասարդներու յատուկ ճամբար մը, Հայաստանի երկրորդ քաղաքին՝ Գիւմրիի մէջ:
Անցեալ տարի, սոյն ծրագիրին շնորհիւ, մօտաւորապէս 150 պատանիներ եւ երիտասարդներ առիթը ունեցած էին մասնակցելու ճամբարին՝ ամուր կապեր ստեղծելով իրարու եւ միաժամանակ հազարաւոր մղոններ կտրած իրենց ազգակից երիտասարդներուն միջեւ:
Ֆրեզնոյի Հայկական Առօրեան
ԼԵՒՈՆ ԷՍՔԻՃԵԱՆ
Սիրելի ընթերցող,
Գունազարդ «Ասպարէզ» օրաթերթի շաբաթ օրուան անգլերէն ու հայերէն միացեալ թիւերը կը հասնին Ֆրեզնօ նոյն օրը, եւ կը բաժնուին բոլորովին ձրի, հայկական բոլոր նպարատուներուն մէջ։
Այսպիսով, «Ասպարէզ»ը դարձաւ ներկայութիւն մեր գաղութին մէջ. մենք ալ, մեր կարգին, սոյն տեղեկատուութեամբ կը փորձենք մեր ընթերցողներուն իրազեկ դարձնել գաղութիս մէջ այլազան միութեանց ու կազմակերպութեանց՝ կատարուած ու կատարուելիք աշխատանքներուն մասին, մէկ խօսքով՝ համառօտ տեղեկատուութիւն՝ Ֆրեզնօ քաղաքի ազգային, մարզական ու մշակութային կեանքէն։
* Կը սկսիմ Չորեքշաբթի, 3 Մարտէն, երբ շրջանիս Հայ կեդրոն փութացած էին տեղական պատկերասփիւռի կայանները՝ հարցազրոյցներ կատարելու եւ հանրութեան կարծիքը առնելու Քոնկրեսի Արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովին կողմէ Հայոց Ցեղասպանութեան թիւ 252 բանաձեւի քուէարկութեան առիթով: Յիշեցնենք, որ տեղական մամուլը եւս, ինչպէս՝ «Ֆրեզնօ Պէյ»ը, լայնածաւալ յօդուածներ տրամադրած էին առհասարակ հայութեան մասին, եւ ի մասնաւորի՝ Հայոց Ցեղասպանութեան, նաեւ «Սի.Պի. Էս.» պատկերասփիւռի կայանը մինչեւ ուշ գիշեր, իր լուրերուն թողարկումները կը սփռէր Ս. Երրորդութիւն մայր եկեղեցւոյ վայրէն։
* Նախանցեալ շաբաթավերջը բոլորեցինք Հայ օգնութեան միութեան «Մայր» մասնաճիւղի կազմակերպած ճաշկերոյթով. արդարեւ, այս հարիւրամեայ կազմակերպութիւնը, որ իր առաքելութիւնը սկսած էր Ֆրեզնոյէն հարիւր տարիներ առաջ, իր շուրջ համախմբած էր իր անդամներն ու համակիրները: Նախ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն Ս. Երրորդութիւն Մայր եկեղեցւոյ մէջ, ննջեցեալ բոլոր ՀՕՄուհիներու յիշատակին, ապա Հայ կեդրոնի «Ասպարէզ» սրահին մէջ տեղի ունեցաւ հայկական տարազներու ցուցադրութիւն, գեղարուեստական յայտագիր եւ համադամ ճաշերու ու անուշեղէններու հիւրասիրութիւն՝ անշուշտ մեր փափկասուն կանանց ու մայրերուն կողմէ։
* Մնալով մշակոյթի ծիրէն ներս, «Համազգային»ի «Դանիէլ Վարուժան» մասնաճիւղի պարախումբը իր կանոնաւոր փորձերը կը կատարէ, Չարլի Քէյեան համագաղութային հայկական վարժարանին մէջ, ղեկավարութեամբ պարուսոյց Լուսինէ Յարութիւնեանի: Աւելի քան 20 անդամ հաշուող այս պարախումբը կ՛օգտագործէ արդի ոճ եւ երաժշտութիւն. ապագային լայնօրէն պիտի անդրադառնանք այս հեզաճկուն պարողներուն։
* Նոյնպէս Չարլի Քէյեան համագաղութային հայկական վարժարանին մէջ ՀՄԸՄի «Սասուն» մասնաճիւղը ձեռնարկած է պասքեթպոլի դասընթացքներու՝ ամէն Երեքշաբթի եւ Հինգշաբթի օրերը, կ.ե. ժամը 3:15-4:30, իբրեւ մարզիչ ունենալով Վարդան Հեգիմեանը եւ Թամար Քէրքէզեանը։
Սկաուտական ժողովներն ու աշխատանքները նոյնպէս լայն թափով կը շարունակուին Հայ կեդրոնին մէջ, ամէն Կիրակի ժամը 12:30էն մինչեւ 3։
Նաեւ հսկայական աշխատանք կը տարուի Ապրիլ 17-18-19ին տեղի ունենալիք Ֆրեզնոյի ՀՄԸՄի «Սասուն» մասնաճիւղի պասքեթպոլի միջմասնաճիւղային մրցաշարքին ուղղութեամբ։
Եւ վերջապէս, այսօր տեղի կ՛ունենայ յեղափոխական երգերու երեկոյ՝ կազմակերպութեամբ Հ.Ե.Դաշնակցութեան «Գէորք Չաւուշ» ուխտին: Այսօ՛ր, որովհետիւ Մարտ 15, 1921ին, գաղութիս մէջ ննջած, բայց իր հոգին միշտ մեր վերեւ սաւառնող Սողոմոն Թեհլիրեանը զգետնեց Թալիաթ Փաշան, ճիշդ 89 տարիներ առաջ։ Վիրջին քանի մը տարիներուն, այս օրը շատ գեղեցիկ ու պատշաճ ձեւով կը նշուի գաղութիս մէջ, ուրեմն, սիրելինե՛ր, եկէ՛ք միասնաբար անցնենք այս յեղափոխական երգերու երեկոն Հայ կեդրոնին մէջ, ուր ելոյթ պիտի ունենայ յեղափոխական երգերու անզուգական մեկնաբան Գառնիկ Սարգիսեանը։
Եկէ՛ք սիրելիներ, միասնաբար վայելենք այս երեկոն ու վառ պահենք Թեհլիրեաններու կտակը։
Ապստամբութեան Ոգին Վառ Կը Մնայ «Ֆերահեան»ի Աշակերտութեան Մօտ
Ուրբաթ, 19 Փետրուար 2010ի յետմիջօրէին, ժամը 2:15ին, «Ֆերահեան» ազգային երկրորդական վարժարանի աշակերտները հաւաք մը ունեցան դպրոցի «Աւետիսեան» սրահին մէջ, տօնախմբելու համար մեր պատմութեան ընթացքին հայ ժողովուրդի ազատ կամքի արտայայատութեան եւ բռնատիրութեան դէմ չընկրկելու բազմաթիւ օրինակներէն՝ Փետրուար ամսուն զուգադիպող երեք տօներ՝ Վարդանանց հերոսամարտը, Փետրուարեան ապստամբութիւնը եւ Արցախեան ազատագրական շարժումը. պատմական այս դէպքերը թէեւ տարբեր ժամանակներու արձանագրուած են, սակայն անոնք կու գան արտայայտելու մեր նախահօր՝ Հայկ Նահապետի, ազատ ապրելու կամ մեռնելու գաղափարախօսութիւնը, որ դարձած է հայ ժողովուրդի նկարագրին գլխաւոր գիծը:
Տօնակատարութեան իրենց մասնակցութիւնը բերին միջնակարգի եւ երկրորդականի աշակերտները. սրահի պատին վրայ զետեղուած էին այս առթիւ կարգ մը աշակերտներու ուսումնասիրութիւնները։
12րդ կարգի աշակերտուհիներ Դալար Գոսաքեան՝ հայերէնով, եւ Մարալ Աղուինեան՝ անգլերէնով, կատարեցին բացման խօսքն ու հանդիսավարութիւնը. Տէնի Ուզունեանը անդրադարձաւ Վարդանանց հերոսամարտին եւ անոր յաջորդող ժամանակաշրջանին։ 7րդ կարգի աշակերտներէն Վան Տէր Մկրտչեան եւ Սթեֆըն Քովաքս, որոնք կը հետեւին դպրոցիս յատուկ հայերէնի դասընթացքներուն, նախ power point-ով եւ ապա խտասալիկով ներկայացուցին գաղութիս երիտասարդ բեմադրիչ Ռոճըր Գիւբէլեանի՝ Վարդանանցի մասին պատրաստած շարժապատկերէն յատուածներ, որմէ ետք 6րդ դասարանի աշակերտներ, խմբային արտասանութեամբ ներկայացուցին «Քաջն Վարդան Մամիկոնեան»ը։ 12րդ կարգի աշակերտուհիներէն Անի Պէքէլեանը մեներգեց «Լռեց Ամպերը»ը, որմէ ետք 7րդ կարգի աշակերտներ խմբային արտասանութեամբ ներկայացուցին «Խորհուրդ Վարդանանց»ը։
Գեղարուեստական բաժնի Ա. մասի աւարտին, 12րդ կարգի աշակերտներէն Լիլի Ժամկոչեան, Մեղրի Տէմիրճեան, Ալեքսանտրա Մուրատեանց եւ Գայլ Խանտիկեան, power point-ով ներկայացուցին իրենց պատրաստած ուսումնասիրութիւնը՝ Փետրուարեան ապստամբութեան մասին:
Յայտագիրին երրորդ բաժինը նուիրուած էր Արցախի ազատագրական պայքարին. կրկին power point-ով ներկայացում մը կատարեցին 11րդ կարգի աշակերտուհիներէն Քարէն Թանեցեանը ու Նայիրի Տիքիճեանը։
Այս ներկայացումներէն ետք, դպրոցի տնօրէնը՝ Ժան Գոսաքեան, իր սրտի խօսքը ուղղեց աշակերտութեան եւ գնահատեց յայտագիրի մասնակիցներուն ժամանակակից եւ լուրջ մօտեցումը։
Պարոն տնօրէնի խօսքէն ետք, գեղարուեստական Բ. բաժինին համար, հանդիսավարները բեմ հրաւիրեցին գաղութիս սիրուած երաժշտական խումբերէն՝ «Էլէմընդ Պանտ»էն Արա Տապանճեանն ու Հայբերդ Սարեանը, որոնք աշակերտութեան ներկայացուցին խումբի երգացանկէն կտորներ՝ խանդավառութիւն ստեղծելով սրահին մէջ:
ՀՕՄ-Ի «ՍԻՓԱՆ» ՄԱՍՆԱՃԻՒՂ «Նորաձեւութեան Ցուցադրութիւն»ը Պսակուեց Մեծ Յաջողութեամբ
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԷՐԵԱՆ
ՀՕՄի «Սիփան» մասնաճիւղը, որ շուտով պիտի տօնախմբի իր հիմնադրութեան երեսունհինգամեակը, Փետրուար 27ին, «Հիլթըն» պանդոկին մէջ, հովանաւորութեամբ ՀՕՄի Շրջ. վարչութեան, մեծ յաջողութեամբ իրականցրեց արդէն աւանդոյթ դարձած եւ քսաներեք տարիների պատմութիւն ունեցող «Նորաձեւութեան ցուցադրութիւն» ձեռնարկը, որին մասնակցեցին չորս հարիւրից աւելի ներկաներ, որոնց թւում էին ՀՕՄի Կեդր. վարչութիւնից՝ ատենապետուհի Վիքի Մարաշլեան եւ Նովա Հինտոյեան, ՀՕՄի Շրջ. վարչութիւնից՝ ատենապետուհի Սօսի Փոլատեան եւ Սոնա Մատարեան, Կլենտէյլի Քաղ. խորհրդի անդամ Լ. Ֆրիտմըն, Կլենտէյլի Դպրոցների միացեալ կրթաշրջանի անդամ Ն. Հայրապետեան, «Համազգային»ի ներկայացուցիչ Մ. Մարգարեան, Քաղ. խորհրդի անդամ Ա. Նաճարեանի կողակից Դ. Նաճարեան, եւ ուրիշներ։ Ներկաները հետաքրքրութեամբ դիտեցին հիւրանոցի ճեմասրահում ցուցադրուող հանդերձանքի, զարդեղէնի եւ արուեստի այլ գործեր, ապա մասնակցեցին ճաշկերոյթին։
Ձեռնարկի բացումը կատարեց եւ հանդիսավարեց Ժարմէն Միրզախանեանը, ով ողջունեց ներկաներին՝ ասելով. «Ձեր ներկայութիւնը գովելի եւ խրախուսիչ է, յատկապէս տնտեսական ներկայ պայմաններում, որը ցոյց է տալիս, որ դուք գնահատում էք ՀՕՄի 100ամեայ գործը։ Իմ խորին շնորհակալութիւնը ձեզ բոլորիդ՝ այս ձեռնարկի յանձնախումբի անդամներին, ովքեր ջանք չխնայեցին «Նորաձեւութեան ցուցադրութիւն»ը իրականացնելու բարձր մակարդակով, եւ որ պարտական ենք իրենց փորձառութեան եւ նուիրեալ աշխատանքին, յատկապէս՝ Սեդա Խոճայեանին՝ իր նշանակալից ներդրումին համար»։
«Սիփան» մասնաճիւղի վարչութեան խօսքը փոխանցեց ատենապետուհի Լենա Պօզոյեանը, ով իր գնահատանքը փոխանցեց հետեւեալ խօսքով. «ՀՕՄի հարիւրամեայ պատմութեան բոլորդ ծանօթ էք եւ մեզի պէս հպարտ էք, որովհետեւ հարիւր տարի ետք տակաւին կը շարունակուի մեր գործը յանուն մեր ժողովուրդին։ Մեզի պէս բոլորդ հպարտ էք, որովհետեւ հայ կինը կը շարունակէ մնալ իր տան, գաղութին եւ ժողովուրդին մղիչ ուժը»։
Կանանց կողմից սիրուած եւ հետաքրքրութիւն ներկայացնող նորաձեւութեան նմոյշներ ներկայացրին Կարէն Հոլմենեսի կողմից ղեկավարուող «Քեվըն Հօլ»ի մոդելները։
Ցուցադրուող նրբաճաշակ զգեստների հեղինակներն էին՝ «Սիփան» մասնաճիւղի երկարամեայ անդամուհի Ա. Սարաջեանի դուստր՝ æուլիա Սարաջեանը, Լուրդես Շաւեզը եւ Բեւերլի Հիլզի «Լոուել-Էդուարդս» մուշտակների նկարիչ-ձեւաւորողները։ Ներկայացուած ճաշակաւոր ու գեղեցիկ ցուցանմոյշներն արժանացան ներկաների հիացմունքին:
Նորաձեւութեան ցուցադրութեան առանձնակի հմայք հաղորդեցին իրենց զարդեղէնով գաղութիս լաւապէս յայտնի Բիթու Տրըսորը եւ Ֆուլերթընի «Իմպըրիըլ Բալլրոմ» արհեստավարժ պարողները։
Ձեռնարկն անցաւ մեծ յաջողութեամբ եւ գոյացրեց շուրջ 42,000  տոլար հասոյթ, որ պիտի նպաստի մասնաճիւղի բարեսիրական ծրագրերի իրականացման գործին՝ Հայաստանում եւ արտերկրում:
Ձեռնարկի յաջողութիւնը արդիւնք էր «Նորաձեւութեան ցուցադրութեան» յանձնախումբի իւրաքանչիւր անդամի՝ ատենապետուհի Ժարմէն Միրզախանեանի հմուտ ղեկավարութեամբ՝ ամիսների վրայ երկարող, գնահատանքի արժանի ճիգերի եւ նուիրուածութեան:
Գնահատանքի եւ շնորհակալութեան խօսք պէտք է ուղղել ձեռնարկի գլխաւոր հովանաւորներ բժիշկ Րաֆֆի Յովսէփեանի եւ Վանուհի Պետրոսեանի, ինչպէս նաեւ՝ «Էտվենդիստ» հիւանդանոցի (ներկայացուցիչ՝ Ռամելա Մարգարեան), Գլենդէյլ «Մեմորիըլ» հիւանդանոցի (ներկայացուցիչ՝ Արփի Քեստենեան) եւ բոլոր նուիրատուներին, նաեւ ողջ «Սիփան» մասնաճիւղին, որ ինչպէս միշտ, կարողացել էր զուգորդել գեղեցիկն ու օգտակարը։
Ֆրեզնոյի Մուսա Լերան Հայրենակցական Միութեան Տարեկան Ընդհանուր Ժողովը
ՍԱՐԳԻՍ ՓԱՆՈՍԵԱՆ
ՖՐԵԶՆՕ.- Ամէն տարի, Յունուարի վերջաւորութեան կամ Փետրուարի առաջին շաբաթներուն տեղի կ՛ունենար Մուսա Լերան հայրենակցական միութեան տարեկան ընդհանուր ժողովը: Այս տարի, յապաղումով, ան տեղի ունեցաւ Կիրակի, Մարտ 7ին, Հայ Երիցագոյն առաջին եկեղեցւոյ փոքր սրահին մէջ՝ ներկայութեամբ աւելի քան 30 հայրենակիցներու:
Վարչութեան եւ անդամուհիներուն կողմէ պատրաստուած կէսօրուան ճաշը ճաշակելէ ետք, ժամը 2ին ժողովը սկսաւ իր աշխատանքներուն: Վարչութեան ատենապետ Նշան Տէր Գալուստեան, բացման խօսքէն ետք ժողովականները հրաւիրեց, որպէսզի կատարեն Ընդհանուր ժողովի դիւանի ընտրութիւնը. միաձայնութեամբ նախագահ ընտրուեցաւ Սարգիս Փանոսեանը, իսկ ատենադպրուհի՝ Արուս Տէր Գալուստեանը:
Նորընտիր դիւանը ժողովի աշխատանքները սկսաւ՝ ժողովականներուն ներկայացնելով վարչութեան պատրաստած օրակարգը, ապա տեղի ունեցան հաշուեքննիչ եւ բանաձեւի յանձնախումբերու ընտրութիւն: Հաշուեքննիչ յանձնախումբի անդամ ընտրուեցան Պօղոս Հանտեան եւ Արա Քէնտիրճեան, իսկ բանաձեւի՝ Ժանօ Քերքէզեան, Յակոբ Քերքէզեան եւ Անէթ Ակիւլեան:
Վարչութեան քարտուղար Մարտիկ Չանչանեանը ներկայացուց վարչութեան միամեայ գործունէութեան խնամքով պատրաստուած նիւթաբարոյական տեղեկագիրը, իսկ Սալբի Ատըմ՝ վարչութեան հաշիւները: Ներկաներուն կողմէ եղան հարցումներ տեղեկագրին մասին եւ տրուեցան անոնց պատասխանները, ապա, ըստ սովորութեան, քննարկուեցաւ վարչութեան միամեայ գործունէութիւնը, եւ դրական հաստատումներով ու գովասանական խօսքերով վերջ գտաւ քննարկումը:
Ընդհանուր ժողովէն ընտրուած հաշուեքննիչ եւ բանաձեւի  յանձնախումբերը, քննելէ ետք վարչութեան միամեայ գործունէութիւնը, վարչութեան հաշիւները գտած են կատարեալ, իսկ գործունէութիւնը՝ գնահատելի: Ապա նոր վարչութեան տրուեցան առաջարկներ:
10 վայրկեան դադարէ ետք տեղի ունեցան լրացուցիչ անդամներու ընտրութիւն: Երկու  տարուան իրենց ժամանակաշրջանը աւարտած էին Մարտիկ Չանչանեանը եւ Յովիկ Քերքէզեանը, իսկ Ժանէթ Ադամեան՝ անհանգստութեան պատճառով, ժողովականներէն խնդրեց իրեն փոխարէն ուրիշ մը ընտրել: Ժողովը համաձայն գտնուեցաւ խնդրանքին Ժանէթ Ադամեանի, որ տարիներ անսակարկ, իր ամուսնոյն՝ Զարեհին հետ, աշխատած է միութեան վերելքին եւ բարգաւաճման համար, եւ որուն մասին վարչութիւնը միշտ գովասանքով արտայայտուած է:
Ժողովականներու ձեռամբարձ քուէարկութեամբ, վերոյիշեալ անդամներուն փոխարէն ընտրուեցան հետեւեալները՝ Նարդուհի Փանոսեան, Անէթ Ակիւլեան եւ Ժանօ Քերքէզեան:
Ժողովի նախագահը, յաջողութիւն մաղթեց նորընտիր վարչութեան եւ ներկաներուն թելադրեց, որ թիկունք կանգնին վարչութեան աշխատանքներուն, նաեւ մաղթեց, որ 2010 տարեշրջանը, որ կը զուգադիպի Մուսա Լերան հերոսամարտին, ինչպէս նաեւ հայ  ժողովուրդի Ցեղասպանութեան 95ամեակին, իրապէս ըլլայ բոլոր մուսալեռցիներուս եւ համայն հայութեան համար բարգաւաճման, իսկ մեր բոլոր երազներուն եւ անկատար տենչերուն իրականացման տարեշրջան մը:
Ընդհանուր ժողովը իր աշխատանքները աւարտեց ժամը 4ին:
Ընդհանուր ժողովէն ետք, դիւանին ներկայութեամբ տեղի ունեցաւ նորընտիր վարչութեան դիւանի ընտրութիւնը՝ հետեւեալ ձեւով.
Սալբի Ատըմ՝ ատենապետուհի
Նարդուհի Փանոսեան՝ քարտուղարուհի
Անէթ Ակիւլեան՝ գանձապահուհի
Իսկ Նշան Տէր Գալուստեան, Յովհաննէս Շաննագեան, Ալեքսան Ճուհարճեան եւ Ժանօ Քերքէզեան՝ խորհրդականներ:
Հայկական Ցեղասպանութեան Նուիրուած Դասախօսական Ձեռնարկ Պըրպենքի Մէջ
ՊԸՐՊԵՆՔ.- Հայ առաքելական եկեղեցւոյ Արեւմտեան թեմի առաջնորդութիւնը, ի շարս բազմաթիւ ձեռնարկներու, կազմակերպած է նաեւ յուշերեկոյ մը, որ տեղի պիտի ունենայ առաջնորդարանին մէջ, Չորեքշաբթի, Ապրիլ 14ին, երեկոյեան ժամը 7ին: Առաջնորդարանին հասցէն է՝ 3325 N. Glenoaks Bl., Burbank, CA. 91504: Ձեռնարկին ելոյթ պիտի ունենայ դոկտ. Յովհաննէս Ահմարանեան, որ բացի օրուան խորհուրդէն, պիտի ներկայացնէ նաեւ իր վերջին հրատարակութիւնը՝ «Turkey has recognized the Armenian Genocide (1895-1923)» հատորը:
Մուտքը ազատ է:
Հայաստանի Արդի Ճարտարագիտութեան Նուիրուած Դասախօսութիւն
ԿԼԵՆՏԷՅԼ.- Երեքշաբթի, Մարտ 16ին, երեկոյեան ժամը 7:30էն սկսեալ, Կլենտէյլի Իրանահայ միութեան կեդրոնին մէջ (320 W. Wilson Ave., #107), Հայաստանի արդի եւ տեղեկատուական ճարտարագիտութեան մարզին մօտէն ծանօթ Ճէյսըն Փօլ Ղազարեան պիտի դասախօսէ այդ ճարտարագիտութիւնը Հայաստանի կրթական, գործարար ու այլ մարզերու մէջ օգտագործելու կարելիութիւններուն մասին: Ան պիտի խօսի նաեւ Սփիւռքի կարեւոր ներդրումին մասին:
Ձեռնարկը կազմակերպուած է Ամերիկահայ ճարտարագէտներու եւ գիտնականներու ընկերակցութեանց կողմէ:
Համակարգչային գիտութեանց մարզի մասնագէտ Ղազարեան վարիչը եղած է Գիւմրիի Տեղեկատուական ճարտարագիտութեան հիմնարկին, նաեւ խորհրդակցական սպասարկութիւններ կը տրամադրէ Հայաստանի կամ այլ շուկաներու համար նման ընկերութիւններ մէջտեղ բերելու նպատակով:
Դասախօսութեան մուտքը ազատ է: Յաւելեալ տեղեկութեանց համար, դիմել (818) 547-3372 թիւին, կամ contact@aesa.org հասցէին, եւ կամ այցելել www.aesa.org համացանցային կայքը: